ԱԺ-ում քննարկում են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները

Փետրվարի 24-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են նախաձեռվնել։ Քննարկման թեման Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթն է։

Քննարկումները նախաձեռնվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի կողմից և անցկացվում են փորձագետների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և  պատգամավորների մասնակցությամբ։