Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Մյունխենում Ալիևի հետ հանդիպման մասին

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում Հայաստանի ղեկավարը տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման, ինչպես նաեւ այլ օտարերկրյա գործընկերների հետ իր զրույցների մասին։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի գործնական իրականացման հարցեր՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով։ Անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս հարցի շուրջ շփումները տարբեր մակարդակներով կշարունակվեն։