Թուրքիայի Հաթայ քաղաքում կրկին երկրաշարժ է եղել

Թուրքիայի Հաթայ քաղաքում նորից երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը:

Երկրաշարժը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:53-ին, գրանցվել է 5 բալ ուժգնությամբ՝ 9,7 կիլոմետր խորության վրա։