Արցախի նախագահը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը: