Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն. ՌԴ դեսպանի հարցազրույցը «Սպուտնիկ Արմենիային»

Հայաստանը ՌԴ-ի մերձավոր դաշնակիցն է, և դա անցողիկ փաստ չէ, ինչի մասին հայտարարում է Ռուսաստանի Դաշնությունը երկրի ղեկավարության մակարդակով։ Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է Sputnik Армения-ին։

«Հասկանալի է, պաշտպանությունը և անվտանգությունը մեր փոխգործակցության կարևոր ոլորտներից մեկն է։ Մարտական եղբայրության ավանդույթները, որոնք ձևավորվել են հարյուրամյակների ընթացքում, չեն վերացել։ Դրանք կան, դրանք կազմում են հարաբերությունների շատ կարևոր մասը ոչ միայն մեր պետությունների, այլև մեր ժողովուրդների, մարդկանց միջև»,- ասել է Կոպիրկինը։

Նա փաստել է, որ այժմ խորհրդային և հայկական ԶՈՒ-ի վետերանները երկու տոն են նշում՝ Հայկական բանակի օրը և Հայրենիքի պաշտպանի օրը։

Դեսպանն ընդգծել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը։