ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը չունի արդյունաբերական պատերազմների համար անհրաժեշտ «աճի ներուժ». «Բլումբերգ»

Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ) չունի «աճի ներուժ», անբավարար է մրցակցությունը։ Այս մասին գրել է «Բլումբերգ»-ը։

«Արդյունաբերությունը տառապում է մրցակցության պակասից և ոչ բավարար «աճի ներուժից», որն անհրաժեշտ է խոշոր արդյունաբերական պատերազմներին մասնակցելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

1980-ին Պենտագոնի կապալառուներն էին 70 օդատիեզերական և պաշտպանական ընկերություններ, իսկ 2000-ականների սկզբից նրանց թիվը կրճատվել է մինչև հինգի: Lockheed Martin, Raytheon Technologies, General Dynamics, Northrop Grumman և Boeing: Սա հանգեցրեց պաշտպանության ոլորտում նորարարությունների ծավալի նվազմանը, կարծում է հեղինակը։

Բացի այդ, ԱՄՆ-ը խնդիրներ ունի հիպերձայնային զենքի ստեղծմամբ պայմանավորված, որոնք բախվում են մեծ թվով անհաջող փորձնական արձակումներին և չինական տեխնոլոգիաներից կախվածության բարձր մակարդակին։