Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 11

Սկիզբը` այստեղ

Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը, ինչպես փետրվարի 17-ին տեղեկացրել է  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, փետրվարի 14-ից մասնակի դադարեցվել է Ստավրոպոլի տարածաշրջանում խցափակմամբ, ինչի հետևանքով զգալիորեն նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի օրական ծավալները:

Արդեն իսկ բավականաչափ հիմքեր կան եզրակացնելու, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի համապատասխան հանգույցի վրա գտնվող փականը փակելու միջոցով գազատարի վերոնշյալ խցափակումը կատարվել է Ռուսաստանի հանդեպ Հայաստանի, Արցախի և հայության թիվ 1 ներքին թշնամու՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի ու նիկոլական իշխանության, ըստ էության, թշնամական քաղաքականության հետևանքով:

Քաղաքականություն, որը դրսևորվել է անուղղակի, երբեմն էլ ուղղակի կերպով, քողարկված, բայց երբեմն էլ բացահայտ կերպով, Նիկոլի և այլ պաշտոնյաների կեղծավոր ժպիտների տակ թաքնված, բայց երբեմն էլ նրանց խոժոռ, մռայլ, ագրեսիվ հայացքներով ունեցած ելույթներով, հայտարարություններով:

Հոդվածի նախորդած մասում նիկոլապաշտներին, նիկոլազոմբիներին մի հարց էինք ուղղել՝ երբ ցրտից կսառչեք և սոված կմնաք ձեր երեխաների հետ միասին, այդ ժամանա՞կ էլ եք դեռ շարունակելու պաշտել ձեր կուռքին… Ի դեպ, չմոռանանք տեղեկացնել ընթերցողներին, որ նրանցից դեռ արձագանք չկա…

Ահա բնակչության այդ նույն զանգվածին ու նրանց առօրյա խոսակցությունների միջոցով հայաստանյան հասարակության՝ իրականությանը դեռ անտեղյակ հատվածին հանգստացնելու և խաբելու նպատակով, նիկոլական շահագրգիռ շրջանակների կողմից տեղեկություններ են տարածվում, թե հարկ չկա անհանգստանալու, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի գազը մինչև սեպտեմբեր կբավականացնի, իսկ դրանից հետո գազ կստանանք Իրան- Հայաստան գազատարով, որով այժմ Իրանից հնարավոր գազամատակարարման ընդամենը շուրջ 25 տոկոսով է գազ տրվում: Սա նիկոլականների կողմից հերթական մանիպուլյացիան է:

Ընդգծենք, որ նշված գազատարով ստացվող գազի ողջ ծավալը Հայաստանի սպառողներին չի տրվում, դրանով Երևանի ՋԷԿ-ում էլեկտրաէներգիա է արտադրվում ու գազի դիմաց պայմանագրային ծավալով տրվում Իրանին (1 խմ գազի դիմաց 3 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա), իսկ «շահութաբեր» էլեկտրաէներգիայի իրացումը, ինչպես ավելի վաղ պաշտոնապես տեղեկացվել է, ապահովում է գազի փոխադրման և 130 մլն դոլար արժողության ծրագրի ներդրումների վերադարձը։

Աբովյանի գազապահեստարանի գազը մինչև սեպտեմբեր միգուցե բավականացնի, չգիտենք, բայց եթե Իրանը նույնիսկ իր հնարավորության նույնիսկ 100 տոկոսով գազ մղի վերոնշյալ՝ ընդամենը 700 միլիմետրանոց գազատարով, ապա ստացվելիքը, միևնույն է, համարժեք չի լինելու մինչև վերջերս ՌԴ-ից ստացվածին ու չի բավարարելու մեր բոլոր սպառողներին:

Ըստ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական տեղեկատվության , «2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 6,1%-ով ավելացել է Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը՝ կազմելով 2 599,6 մլն խ.մ:

Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 2 455,1 մլն խ.մ բնական գազ՝ 2021 թվականի 2 357,8 մլն խ.մ դիմաց»:

2022թ. Հայաստան մատակարարված բնական գազի ծավալի՝ 2 599,6 մլն խմ (2 մլրդ 599 մլն 600 հազար խմ) և նույն ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի ծավալի՝ 2 455,1 մլն խմ (2 մլրդ 455 մլն 100 հազար խմ) տարբերությունը՝ 104 մլն 500 հազար խմ-ն, այսինքն՝ գազի այն ծավալը, որը սպառողներին չի տրվել, ինչպես դժվար չէ հասկանալ, գազի այն ծավալն է, որը մղվել է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան, եթե, իհարկե, խայտառակ ու հանցավոր մակարդակի տեխնիկական և առևտրային կորուստ չէ:

Քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հիշյալ տեղեկատվության մեջ չի նշել, թե 2022թ. Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը՝ 2 599,6 մլն խմ-ն, որտեղից ստացվածն է (միայն Ռուսաստանի՞ց, թե նաև Իրանից), ուրեմն պետք է եզրակացնել, որ այն ՌԴ-ից և Իրանից ստացված գազի ընդհանուր ծավալն է:

Ինչպես 2021թ. տեղեկացրել է  «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, «Ռուսաստանից Հայաստան տարեկան ներկրվում է շուրջ 2,2 մլրդ խմ գազ»: Եթե 2022թ. Հայաստան ներկրված գազի ծավալը՝ 2 599,6 մլն խմ-ն, 2021թ. համեմատ աճել է 6.1 տոկոսով, նշանակում է 2021թ. Հայաստան է ներկրվել մոտ 2 մլրդ 450 մլն խմ գազմ որից մոտ 2.2 մլրդ խմ-ն եղել է ՌԴ-ից ներկրվածը, այսինքն՝ Իրան- Հայաստան գազատարով ներկրվել է ընդամենը մոտ 250 մլն խմ գազ:

Եթե նույնիսկ վերոնշյալ ծավալը քառապատկվի ու հասցվի 1 մլրդ խմ-ի, ինչն այն առավելագույն ծավալն է, որը, ըստ 2008թ. Հայաստանում Իրանի դեսպանի ասածի, Իրանը կարող է մատակարարել Հայաստանին, ապա ակնհայտ է, որ տվյալ ծավալը Հայաստանին ՌԴ-ից մինչև վերջերս մատակարարված գազի ծավալի կեսն էլ չի կազմում:

Այսպիսով Ռուսաստանից Հայաստան գազամատակարարման ամբողջական դադարեցման պարագայում, ինչը հաշվի առնելով նույնիսկ դեղին քարտ ստանալուց հետո Նիկոլի ու նրա իշխանության կողմից շարունակվող հակառուսական քաղաքականությունը, միանգամայն սպասելի հեռանկար է, Իրանից հնարավոր ստացվելիք հավելյալ շուրջ 750 000 մլն խմ-ն ՌԴ-ից մինչև փետրվարի 14-ը ստացված ծավալից մոտ 3 անգամ պակաս է լինելու, այսինքն՝ հայաստանյան սպառողների բնական գազի կարիքները մոտ երեք անգամ պակաս ծավալով են բավարարվելու, ինչն ուղղակի աղետալի կլինի թե Հայաստնի բնակիչ- բաժանորդների, թե արդյունաբերության, էներգետիկայի, ողջ տնտեսության, կապույտ վառելիքի կարիքն ունեցող տարբեր սպառողների համար:

Ի վերջո, չմոռանանք նաև այն կարևոր փասռը, որ Իրան- Հայաստան գազատարն ամբողջությամբ ռուսաստանյան «Գազպրոմ»-ի սեփականությունն է…

 

Արթուր Հովհաննիսյան