ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։

ՊՆ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։

Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։