Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշում կայացնելու: Այս մասին տեղեկացրել է Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը, հայտնելով, որ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին: