Ինչո՞ւ այլևս չեն աղմկում ուսանողական կեղծ նախաձեռնությունները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ուսանողական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ճարտարապետ Գրիգոր Մարտիրոսյանն է։

Հաղորդման հյուրի հետ խոսել ենք բուհերում այս իշխանությունների կողմից իրականացրած «բարեփոխումներից», որոնց հետևանքով բարձրագույն կրթությունը դարձել է ավելի անհարմար, ուսանողները՝ նսեմացված, անօգնական ու միայնակ։ Անգամ 44-օրյայի ժամանակ հաշմված ուսանողներին պետությունը ոչնչով չի աջակցում և նրանք ուսանում են մյուսներին հավասար պայմաններում։ Նրանց համար բուհերում անգամ տեղաշարժվելու պայմաններ և հարմարություններ ստեղծված չեն։

Հաղորդման հյուրն անդրադարձավ հայագիտական առարկաների դեմ այս իշխանությունների պայքարից, որը նաև բուհերում են ծավալում, և այսօր շատ ֆակուլտետներում պարզապես հրաժարվել են հայոց լեզում հայ գրականություն, հայոց պատմություն դասավանդել։

Ի՞նչ դժվարություններ են բախվում այսօր ուսանողները։ Ըստ Գրիգոր Մարտիրոսյանի՝ դրանք տարաբնույթ են և բազմազան, բայց եթե նախկինում կային ինչ-որ ուսանողական կազմակերպություններ, որոնք ասֆալտներին էին նստում պահանջներ ներկայացնելով իշխանություններին, ապա այսօր նրանք լուռ են, ինչով էլ փաստվում է դրանց կեղծ լինելը։ Այդ կազմակերպություններն ընդամենը մեկ նպատակ ունեին՝ արժեզրկել նախկին իշխանություններին և հակապետական քայլեր անել։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում