ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով

Այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ դատախազության հաղորդագրության ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով: