ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ հումանիտար հարցեր է քննարկել

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Ինչպես հայտնում է Շվեյցարիայում և ՄԱԿ-ի ներկայացուցչությունում Հայաստանի դեսպանությունը Twitter-ի իր էջում, Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։

Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, 44–օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։