Փետրվարի 20-ից մեկնարկել են «Հաղթանակի» կամրջի բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով փետրվարի 20-ից մեկնարկել են «Հաղթանակի» կամրջի բարեկարգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հաշվի առնելով կամրջային կառուցվածքի ծանրաբեռնվածությունը՝ գործընթացը կիրականացվի երթևեկությանը զուգահեռ