Պապիկյանը ԱՄԷ-ում մասնակցել է ռազմարդյունաբերական ցուցահանդեսի․ ներկայացված էր նաև հայկական տաղավար

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է  պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ, հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է նաեւ հայկական տաղավար:

LIVEnews.am, ՊՆ, ՀՀ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյան, ԱՄԷ-ում, ռազմարդյունաբերական ցուցահանդես, «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023», հայկական տաղավար