Բյուջեից 40 միլիոն դրամ որոշ ՀԿ-ներին՝ հույժ գաղտնի կետերով որոշմամբ․ 168.am

Կառավարությունը պետական բյուջեից 40 միլիոն դրամ աջակցություն է հատկացրել մի շարք հասարակական կազմակերպությունների։

Թե որոնք են այդ հասարակական կազմակերպությունները և որ ոլորտներում ինչպիսի գործունեություն են իրականացնում՝ Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ. որոշման կետերը հույժ գաղտնի են։

Այս որոշումը գործադիրն ընդունել է փետրվարի 18-ի նիստում օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով։

 

Աղբյուր՝ 168.am