Ալիևը սպառնացել է, թե չի բանակցի Արցախի հայերի հետ, եթե այնտեղ մնա Ռուբեն Վարդանյանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենի համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, թե ինքը պատրաստ է բանակցություններ սկսել «Ղարաբաղի հայկական փոքրամասնության հետ» միայն այն դեպքում, երբ «հանցագործ, Եվրոպայում փողերի լվացմամբ զբաղվող Ռուբեն Վարդանյանը» թողնի Արցախը։

Նա նաև հայտարարել է, թե իրենք պատրաստ են բանակցել «Ղարաբաղի այն հայերի հետ, որոնք ծնվել ու մեծացել են այնտեղ», այլ ոչ թե «ՌԴ-ից արտահանված մեկի հետ»։