ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դաշնակցի մեջ տեսել են «մահվան հրեշտակին»

Ամերիկյան JP Morgan բանկը նախատեսում է համագործակցել Ուկրաինայի հետ՝ օգուտ ստանալու համար, գրում է մեկնաբան Բրեդլի Դևլինը The American Conservative-ի հոդվածում։

«JP Morgan-ն ունի շուկայական ընթացիկ դիրքեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ ֆինանսական հսկան մտադիր է շահույթ ստանալ հակամարտության շարունակությունից»,- նշված է հոդվածում:

Հեղինակը կարծում է, որ կորպորացիան շահագրգռված է ուկրաինական հակամարտության ձգձգման, այլ ոչ թե լուծման մեջ, քանի որ շահույթ է ստանում Ուկրաինայի Զինված ուժերին զենքի և տեխնիկայի մատակարարումից։ Բացի այդ, ապագայում նա կկարողանա ներդրումներ կատարել երկրի վերականգնման ծրագրում, որն ավելի է ծավալուն է դառնում։

«JP Morgan-ը կարող է իրեն հրեշտակ-ներդրող համարել Ուկրաինայում, կամ գուցե դա մահվան հրեշտակն է»,- իր կարծիքն է հայտնել Դևլինը։

Մեկնաբանը նշել է, որ Ուոլ Սթրիթի խաղացողներն այնքան են ներդրումներ անում Կիևի հաղթանակի համար և ձևացնում են, թե դա արդեն կատարված փաստ է։ Նրա կարծիքով՝ այս դիրքորոշումը հանգեցրեց նրան, որ Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։