Ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագիրը կյանքի են կոչում (տեսանյութ)

https://youtube.com/live/_VZDu-6KwdE

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն է։

Օրերս նախ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Հայաստանն Ադրբեջանին «խաղաղության պայմանագրի» նոր բովանդակություն է ներկայացրել, և դրա հետ կապված մեծ ակնկալիքներ ունի մասնավորապես հնարավոր բոլոր պատերազմները կանխելու և տևական խաղաղության պահպանելու առումով։ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ ցանկացած պայմանագիր՝ անկախ բնույթից, բովանդակությունից, երբևիցե չի երաշխավորում հարատև պայմաններ, յուրաքանչյուր աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային փոփոխություն, առավելևս Ադրբեջանի զավթողական նկրտումները Հայաստանի նկատմամբ, մեզ պետք է հուշեն, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա հրահրել։ Պատմությունը մեզ պետք է սովորեցնի՝ քանի հայը խաղաղություն է մուրում, նրան կոտորելու են, սպանեն, ունեզրկեն։ Այդպես եղել է Աբդուլ Համիդի ժամանակ, երիտթուրքների, 2020 թվականին։

Հաղորդման հյուրը տեղեկացրեց, որ ադրբեջանցի իբրև փախստականների հարցերով զբաղվող կառույցն այսօր ծրագիր է հրապարակել, որի համաձայն 100-հազարավոր ադրբեջանցիներ՝ 1990-ականների Հայաստանից հեռացած ադրբեջանցիների ժառանգները, պետք է վերադառնան իրենց նախնիների երբեմնի բնակավայրերը, որոնք իբրև իրենց հայրենի հող են ներկայացվում։ Իսկ այդ տարածքներում ներառված են Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերը։ Արդեն իսկ ցուցակագրման գործընթաց է սկսվել։ Այդ ծրագրով՝ վերաբնակեցված ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովի թուրքական բանակը՝ իբրև միջազգային ռազմական կառույց։ Այս պահանջը, ըստ Գառնիկ Դավթյանի, ներկայացվելու է «խաղաղության պայմանագրի» դրույթում՝ ներառվելով փախստականների վերադարձի պահանջի մեջ։ Մինչդեռ հայկական կողմը հանդիպակաց պահանջ չի ներկայացնում այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներ հայ ազգաբնակչության վերադարձի մասին՝ Բաքու, Սումգայիթ․․․

Ի՞նչ նախապայմաններ է ներկայացրել Թուրքիան Հայաստանին սահմանը բացելու դիմաց։ Հայաստանի իշխանությունը զավթածները հայ ժողովրդին բնականաբար չեն ներկայացնի դրանք և կփորձեն այլընտրանքային ճանապարհներով դրանք մեզ պարտադրել։ Բայց Թուրքիան չի թաքցնում այդ պահանջները, ինչից կարելի է ենթադրել, որ Թուրքիան Հայաստանից ակնկալում է, որ մենք կկատարենք ադրբեջանական կողմի բոլոր պահանջները՝ սահմանների ճանաչման, Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու, Սյունիքը միջանցքի ձևով Ադրբեջանին տրամադրելու, հայոց բանակը ցրելու, ադրբեջանական այսպես կոչված փախստականներին Հայաստանում վերաբնակեցնելու, իբրև թե Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում անօրինական ձևով բնական պաշարները շահագործելու համար փոխհատուցում վճարելու ձևով։ Որից հետո Թուրքիան կանցնի իր պահանջները պարտադրելուն, և առաջին հերթին դա կլինի պահանջատիրությունից հրաժարվելը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում