Ստոլտենբերգը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտությանը նախապատրաստվում է 2014 թվականից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն 2014 թվականից ինտենսիվ պատրաստվում է զինված էսկալացիայի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հակամարտությունը սկսվել է 2014 թվականին և դաշինքիը ճշգրտել է մեր ուժերի բարձր պատրաստվածության ներդրումը, ուժեղացումն արևելյան թևում, զորավարժությունների թվի ավելացումը և երկար տարիների ընթացքում առաջին անգամ երկրներն ավելացրել են պաշտպանական ծախսերը», – հայտարարել է նա։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ հատուկ գործողության մեկնարկը ցույց է տվել մասնակից երկրների հավաքական պաշտպանության հզորացման կարևորությունը, որն իրականացվում է արևմտյան բլոկի կողմից։ Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր, որ դաշինքի գործընկերներին, այդ թվում՝ Կիևին, հնարավոր կլինի զինամթերք տրամադրել միայն մոտավոր 2,5 տարի անց։