Ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան չլիներ, չեմ հիշում որ այդ պաշտոնը թափուր մնար

Ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան չլիներ, չեմ հիշում որ այդ պաշտոնը թափուր մնար: Մեկ ամսից ավելի է՝ նիկոլի իշխանությունը մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրաիրավական կարգավիճակի ճակատագիրը թողել է անհայտ:

Հայաստանում չեն խրախուսվում մարդու իրավունքների ու ազատությունները: Դրանք երաշխավորված չեն այժմ գործող հանրային իշխանության և ոչ մի օղակում: Ստեղծել են անխոչընդոտ միջավայր բռնապետության կայուն զարգացման հերթական փուլն անցնելու համար:

Հայաստանում մարդու իրավունքների խախտումների արձանագրումը թողնված է ՄԻՊ աշխատակազմին: Չհարցենք այդ ինչ մարմին է, ինքս էլ չգիտեմ: Ասեք, միգուցե ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը կամ վարչատնտեսական որևէ վարչության աշխատակից է այսուհետ գնահատելու Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, բայց փաստը մնում է փաստ:

Նիկոլի իշխանությունն անգամ իրենց կողմից ընտրված, իրենց կողմից վերահսկելի որևէ մեկին չի կարողանում հանդուրժել ՄԻՊ պաշտոնում, որովհետև գարշում է իրավունքներից, ազատություններից, հանրային համերաշխությունից ու հավասարությունից:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից