ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է 2023 թ. Բելառուսում եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ 2023թ. երկրում տեղի կունենան ՀԱՊԿ-ի երեք զորավարժություններ՝ «Փոխգործակցություն», «Էշելոն» եւ «Որոնում»։ Նրա խոսքերը մեջբերել է «ԲելՏԱ» գործակալությունը։

Տասմագամբետովի խոսքով՝ դրանց նպատակը ռազմական ոլորտում առկա հնարավորությունների ամրապնդումն է լինելու։ «Մարտավարական քայլերն առաջին հերթին ուղղվելու են կազմակերպության հավաքական ուժերի մարտական պատրաստվածության ապահովմանը։ Այս առնչությամբ Բելառուսի տարածքում ընթացիկ տարում նախատեսվում են երեք զորավարժություններ»,- նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։