Չինաստանը հայտարարել է, որ իր օդային տարածքում նկատվել է «անհայտ օբյեկտ»

Չինաստանը հայտարարել է, որ իր օդային տարածքում նկատվել է «անհայտ օբյեկտ» և որ Պեկինը պատրաստ է խոցել այն:

Չին պաշտոնյաները հայտնել են, որ ըստ զեկույցի, անհայտ օբյեկտը նկատվել է ռազմածովային ուժերի բազաներից մեկի երկնքում: Հաղորդվում է, որ Չինաստանը պատրաստվում է խոցել այն:
Հատկանշական է, որ կիրակի օրն ԱՄՆ ռազմաօդային ուժերը Կանադայի Օնտարիո նահանգի հետ սահմանին, Հուրոն լճի մոտ,  խոցել են հերթական անհայտ թռչող օբյեկտը:
Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ նախքան օբյեկտի նույնականացումը, երկու երկրների օդային տարածքը փակվել է:
NBC News-ը հաղորդել է, որ սա ԱՄՆ հյուսիսի օդային տարածքում հայտնված և խոցված չորրորդ անհայտ թռչող օբյեկտն է:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում, ԱՄՆ օդային տարածքում չինական մի քանի օդապարիկների հայտնաբերումից և խոցվելուց հետո, երկու երկրների հարաբերությունները սրվել են: ԱՄՆ-ն այդ կապակցությամբ պատժամիջոցներ է սահմանել մի քանի չինական ընկերությունների նկատմամբ:
Իսկ Ներկայացուցիչների պալատը հաստատել է բանաձև, որով դատապարտել է  չինական օդապարիկի մուտքն ԱՄՆ օդային տարածք, այն որակելով որպես «ԱՄՆ ինքնիշխանության կոպիտ խախտում»։