Եթե վարչապետ լինեի չէի խոսի Զելենսկու հետ․ Բեռլուսկոնի

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին իտալական ANSA լրատվամիջոցին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահվածքը։

«Ես երբեք չէի խոսի Զելենսկու հետ, եթե վարչապետ լինեի, քանի որ մենք ականատես ենք նրա երկրի ավերածություններին և զինվորների ու խաղաղ բնակիչների կոտորածներին։

Բավական էր դադարեցնել հարձակումը Դոնբասի երկու ինքնավար հանրապետությունների վրա, և դա տեղի չէր ունենա, ուստի ես շատ, շատ բացասական եմ վերաբերվում այս ջենտլմենի պահվածքին», – ասել է Բեռլուսկոնին։

Նա նաև ասել է, որ ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար ԱՄՆ-ը պետք է Կիևին առաջարկի երկիրը վերականգնելու բազմամիլիարդանոց ծրագիր՝ հրադադարի դիմաց, գրում է  il Messaggeroին։

Նրա կարծիքով՝ խաղաղության հասնելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է Ուկրաինայի նախագահին ասի, որ «պատերազմի ավարտին իր տրամադրության տակ Ուկրաինան վերականգնելու Մարշալի պլանը կունենա»։

Բեռլուսկոնին ընդգծել է, որ ծրագիրը կարող է հասնել «6-7-8-9 միլիարդ դոլարի մեկ պայմանով»։ Դա ենթադրում է զինադադար, ինչպես նաև ԱՄՆ-ից ֆինանսավորման և սպառազինության մատակարարումների դադարեցում։

«Միայն դա կարող է համոզել այս պարոնին Զելենսկին հասնել հրադադարի», – հավելել է նա: