Իշխանական և ընդդիմադիր 9 պատգամավորներ մեկնում են Քիշնև

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները փետրվարի 18-21-ը Քիշնևում (Մոլդովա) կմասնակցեն Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին: Այս մասին կարգադրություն է ստոագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը:

ԱԺ պատվիրակության կազմում ընգդգրկված են՝ Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Տաթևիկ Գասպարյանը, Մերի Գալստյանը:

Պատվիրակության կազմում են նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Պատվիրակության կազմում է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը: