Հակամարտության դեպքում Բրիտանիայի զինամթերքը հինգ օր կհերիքի. Financial Times

Բրիտանիան կունենա բավարար զինամթերք միայն հինգ օրվա մարտերի համար։ Այդ մասին գրել է Financial Times-ը՝ վկայակոչելով բրիտանական խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Թոբիաս Էլվուդի խոսքը։

«Բարձր գնաճը և Ուկրաինա ուղարկված սարքավորումների փոխարինման ծախսերը ստեղծեցին իսկապես մռայլ պատկեր և հանգեցրին ռազմական պաշարների լուրջ սպառմանը»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ բրիտանական բանակը բախվել է հակաօդային և հակատանկային հրթիռների խիստ սակավությանը՝ Կիևին մատակարարելու պատճառաով։