Առավոտյան պարզ դարձավ, որ գրազ եմ կրել

Առավոտյան պարզ դարձավ, որ գրազ եմ կրել:

Երեկ երեկոյան, սեղանի շուրջ զրուցում էինք, երբ սոցցանցերում հայտնվեցին կադրեր` ինչ-որ «համեր» մեքենայի արկածների մասին: Զրույցի թեման դարձավ պարեկների «զվարճալի» և միևնույն ժամանակ զարմանքի աստիճան տարօրինակ գործողությունները: Տեսարանն ու ոստիկանների խառնաշփոթը մեզ մի պահ առիթ տվեց մտածելու, որ երևի ֆիլմ են նկարահանում:

Ես տղերքին ասեցի. «….տղե´րք, խոսքս հիշեք, չգիտեմ ֆիլմ է, թե իրականություն, բայց շուտով սրանց (դավաճանների իշխանության) մանկլավիկները կսկսեն տարածել, որ այդ ավտոմեքենայի վարորդը նախկիններից է»:

Ընկերներիցս մեկը չհամաձայնվեց` ասելով, որ դա ինչ կապ ունի, էդ թեզերը չեն աշխատում և անհնարին է, որ նման մեկնաբանություններ տարածեն: Կարճ ժամանակ միմյանց անիմաստ համոզելուց հետո, որոշեցինք գրազ գալ:

Երեկվա հավաքի մասնակիցներն առավոտյան հերթով զանգում և «շնորհավորում» են գրազը հաղթելու համար: Նանե անունով ՖԲ օգտատերը, գիշերվա կեսին (թե որտեղից իրեն այդ տեղեկությունը` պարզ չէ) արդեն տարածել է «սուրբ» վարկածը, որ արկածներով հայտնի դարձած վարորդը «նախկիններից մեկի ընտանիքից է»)))):

Կարծում եմ, արդար կլինի, որ գտնեմ այդ օգտատիրոջը, ճշտեմ թե որտեղից իրեն այս տեղեկությունը և գրազը կիսվեմ նրա հետ: Մինչ այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան` գրազի առարկա հանդիսացած անհեթեթ թեման առաջինը տարածելու համար:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից