Հպարտ եմ հովանավորելու 108 բանաձևը, որը դատապարտում է Արցախի շրջափակումը. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ջուդի Չուն «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է արել անդրադառնալով Ադրբեջանի գործողությունները Արցախի մասով ԱՄՆ դատապարտող բանաձևին:

«Հպարտ եմ հովանավորելու 108 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որը (Ադրբեջանը․ խմբ.) 2 ամիս է՝ 120 000 հայերի թողել է առանց սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիության:

Կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և կարիքավորներին անհրաժեշտ օգնությունը տրամադրելու համար»: