Հայաստանից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությունը հատում է հայ-թուրքական սահմանը (տեսանյութ)

Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Մարգարայի կամրջով շարժվում է դեպի երկրաշարժից տուժած տարածքներ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ նորանշանակ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։