Նիքոլը ծառայում է Ադրբեջանի շահերին (տեսանյութ)

https://youtube.com/live/OE4HoQ8WndM

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով Կառավարության գործունեությանը՝ նշեց, որ նրանք այնքան խայտառակ են գործում, որ մեկ օրն էլ բավարար է, որպեսզի նյութեր հավաքես և զբաղվես դրանց վերլուծությամբ։ Ու այդ ամենը գալիս է ինքնահռչակ թիվ մեկ՝ Նիքոլ Փաշինից, քանի որ ինքը թույլ է տալիս անճշտություններ, վրիպումներ, խայտառակ հայտարարություններ, էն մյուսն էլ ասում է՝ բա մենք մեզ ինչու թույլ չտանք, և այդ շարանը գնում է։

Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով  իր անքնության պատճառ դարձած Հովիկ Աղազարյանին՝ շեշտեց․«Նա դարձել է իմ անքնության պատճառը, իբր շատ եմ կարողանում քնել, սրանց արտահայտություններն էլ, որ կարդում ես, ստիպված ես անդրադառնալ դրանց։ Սրանց լկտիությանը նայի, լրագրողին ասում է՝ «ձենդ կտրի», դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ անպատվություն է չորրորդ իշխանության նկատմամբ։ Չեմ ուզում «արա»-ով դիմել, բայց լսի, նախկին երիտասարդ Հովիկ Աղազար, ա՛յ անգրագետ, ինչ է նշանակում լրագրողին ասել՝ «ձենդ կտրի», բա առաջին ձայնը հենց լրագրողը պիտի հանի, ժողովրդի ձայնը բարձրացնի, բա էլ ինչո՞վ է լրագրող, կարո՞ղ է տոլմա փաթաթող է, արա, ա՛յ անգրագետներ, դուք որ արտահայտվում եք՝ ձեր մեջ ձեր ասելիքը ստուգեք, հերի՛ք է ինքնախայտառակմամբ զբաղվեք»,-ընդգգծեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում