ՔՊ-ականներն ընդունեցին օրակարգի բոլոր նախագծերը

Ազգային ժողովն այսօր մինչև մեծ ընդմիջման գնալը քվեարկությամբ ընդունեց քննարկված ողջ օրակարգը: Ընդդիմությունը հիմնականում ձեռնպահ քվեարկեց նախագծերին:

Այսպես․ ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին և ընդունեցին՝

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (Երկրորդ ընթերցմամբ),

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից փաթեթը (Առաջին ընթերցմամբ),

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին,

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),

«Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից փաթեթը(Առաջին ընթերցմամբ),

«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Երկրոչդ ընթերցմամբ) նախագծերը: