Fitch-ի փորձագետները գնահատել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի վնասները

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները գնահատել են Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի հասցրած նյութական վնասները:

Այս մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Fitch Ratings-ը Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի վնասը գնահատել է 4 միլիարդ դոլար:

Գործակալությունը միևնույն ժամանակ նշում է, որ վնասի չափը կարող է ավելին լինել: