Եթե Կառավարությունը չկարողանա լուծել դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը, ամենայն հավանականությամբ գինը կաճի. նախարար

Լրացուցիչ դժվարություններ են առաջացել դիզվառելիքի ներմուծման հետ կապված, որովհետև ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ սանկցիաները, որոնք առնչվում են նավթամթերքին, հետևաբար դժվար է պատկերացնել, թե երբ լաստանավային հաղորդակցության հարցը լուծում կստանա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Կառավարությանիս նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կարող եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ ուղղությամբ և լաստանավային հաղորդակցության կարևորությունն աճել է»,– ասաց նախարարը։

Վահան Քերոբյանի խոսքով՝ եթե Կառավարությունը չկարողանա լուծել դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը, ապա ամենայն հավանականությամբ Հայաստանում դիզվառելիքի գինը կաճի։

«Բայց մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա»,– ասաց նախարարը։