Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ. Իրանի դեսպանը՝ ԵՄ դիտորդների մասին

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հետեւյալն է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Իրանը գնահատում փաստը, որ ԵՄ-ն երկու տարով նոր դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստան, որի կազմում ֆրանսիական կողմից ներգրավված են լինելու նաև ժանդարմներ:

«Իհարկե, այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ապահովման առումով, սակայն տարածաշրջանի երկրները մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության ու քննարկումների վրա»,-ասաց դեսպանը: