ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Սիրիայում բժշկական սարքավորումների ու պարագաների խիստ պակաս կա

Սիրիայի առողջապահության նախարարը հայտնել է ԱՄՆ դաժան պատժամիջոցների պատճառով բժշկական սարքավորումների խիստ պակասի մասին։ Գրում է ParsToday-ը:

Երկուշաբթի՝ հունվարի 6-ի առավոտյան, 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Թուրքիայի հարավը և Սիրիայի հյուսիսը, և ըստ վերջին վիճակագրության՝ այս երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9830-ի։

Սիրիայի առողջապահության նախարար Հասան Մոհամմադ Ալ-Ղաբաշն ասել է. «Դա լրացուցիչ ճնշում է գործադրում առողջապահության ոլորտի վրա, որը պատժամիջոցների պատճառով տառապում է բժշկական պարագաների և սարքավորումների պակասից»։

Անդրադառնալով արտակարգ իրավիճակների և շտապ օգնության կենտրոնի պատրաստվածությանը, Ալ-Ղաբաշը հայտարարեց, -«Պատժամիջոցները թույլ չեն տալիս ընկերություններին ներմուծել բժշկական սարքեր և պարագաներ»:

Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների զեկույցը ցույց է տալիս, որ այս երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը կավելանա։