Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12391-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12391-ի, հայտնում է տեղական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությանը (AFAD):

«Հյուրիեթ» թերթը, վկայակոչելով նույն գերատեսչությանը, նշում է, որ տուժածների թիվը հասել է գրեթե 63 հազարի։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Դրան հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, իսկ օրվա կեսին՝ 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։

Երկրում 7-օրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է մտցվել։

Երկրաշարժը տուժել է նաև Սիրիայում՝ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում։ Տեղի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 1200 մարդ մահացել է, ավելի քան երկու հազարը՝ վիրավորվել։