Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժած, օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը

Փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ-ը:

Թեժ գիծը գործում է հետևյալ հեռախոսահամարով

Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111

Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111

Էլ-փոստ՝ [email protected]