Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկեն «Կյանքի պուրակի» շինարարական աշխատանքները

Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի «Կյանքի պուրակի» շինարարությունը: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 6-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

Հուշապուրակը նվիրված է արցախյան պատերազմների զոհերի հիշատակին: Այս պահին նախապատրաստվում է մրցութային հայտ: