Հալեպի երկրաշարժից 4 հայի մարմին է դուրս բերվել

Սիրիայում առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կան զոհեր նաև հայկական համայնքի շրջանում, արդեն մարմիններ են դուրս բերվել, 1 ընտանիքի ճակատագիրը դեռ հայտնի չէ։ Այս մասին 24News-ին ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հալեպի վարիչ մարմնի ատենապետ Ավո Խոշաֆյանը։ Խոշաֆյանը նշեց, որ առավոտյան ժամը 4։20 րոպեին 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը տևել է 3-4 վայրկյան։

«Հալեպի Ազիզիէ շրջանում շենքը փլուզվել է, որում 2 հայ ընտանիք կային։ Մինչև այժմ կարողացել են 4 դիակ հանել, մնացածից տեղյակ չենք։ 1 ընտանիքից տեղյակ չենք՝ արդյոք նե՞րսն են, արդյոք մահացա՞ծ են, արդյոք դու՞րս են եկել, հեռախոսային կապ չկա։ Պետք է եկեղեցիներ, դպրոցներ այցելենք, տեսնենք՝ որքան անտուն կա։ Հիվանդանոցները թեթև աստիճանի վնասվածքներով մարդիկ էլ կան, բայց մահացածներ այլազգիների շրջանում շատ կան»,- ասաց Խոշաֆյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հայկական թաղամասեր կան, որոնց վնասներից տեղյակ չեն։ «Սարսափելի վիճակն է, Սպիտակի եկրաշարժի նման էր։ Մինչ այժմ դուրս են բերվել 14 տարեկան երեխայի, մոր, հոր մարմինները, ևս մեկի մարմինն էլ դեռ չի գտնվել։ Երկրորդ ընտանիք կա, քարերը պետք է վերցնեք, որ կարողանանք տակից հանել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում