Թուրքիայում երկրաշարժը ավերել է Հաթայ նահանգի օդանավակայանի միակ թռիչքուղին
Երկրաշարժն ամբողջությամբ ավերել է Թուրքիայի Հաթայ նահանգի օդանավակայանի թռիչքուղին հանրապետության հարավ-արևելքում: Այս մասին հայտնում է CNN Türk-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ միակ թռիչքուղու փլուզման պատճառով օդանավակայանը չի կարող ինքնաթիռներ ընդունել։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի մասին հաղորդումները ստացվել են UTC-ի 01:17-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքի մոտ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է Թուրքիայում տագնապի ամենաբարձր մակարդակը՝ կապված հզոր ստորգետնյա ցնցումների հետ։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 284 մարդ, Սիրիայում՝ 237 մարդ։