Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրից ավելի շենքեր են ավերվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:17-ին Քահրամանմարաշ նահանգում և ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում: Հայտնի է նաև Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

Այն զգացվել է նաև Հայաստանում։

Մալաթիայի նահանգապետ Հուլուսի Շահինի խոսքով՝ տարածաշրջանում երկրաշարժի զոհ է դարձել արդեն 23 մարդ, ևս 420-ը վիրավորվել է, 140 շենք փլուզվել է։ Դիարբեքիրում ևս 6 մարդ է զոհվել, 79-ը՝ վիրավորվել։ Շանլըուրֆա նահանգում զոհվել է 15, վիրավորվել՝ 30-ը, իսկ  Օսմանիեում՝ 5 մարդ, ավերվել է 34 շինություն։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։

Միանգամից մի քանի շրջաններում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ, որը ենթադրում է միջազգային օգնության պահանջ խնդրանք։ Նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով՝ փրկարարներն արդեն սկսել են վերացնել աղետի հետևանքները։