Զելենսկին բացատրել է արտասահմանյան այցերը Ռուսաստանի հատուկ գործողության համապատկերին

Վլադիմիր Զելենսկին նշել է իր արտասահմանյան այցերի առաջնահերթությունները, գրում է «Европейская правда»-ն։

Զելենսկու խոսքով՝ իր արտասահմանյան ուղևորությունները կա՛մ երախտագիտության արտահայտություն են Կիևի գործընկերներին, կա՛մ ռազմական օգնություն խնդրելու անհրաժեշտություն։

«Այս երկու կետերը, որոնք նախկինում ինձ համար առաջնահերթություն էին, դրանք մնում են: Առաջինը Ուկրաինայի մեծ երախտագիտությունն է Եվրոպայի առաջնորդներին, ԵՄ ղեկավարությանը, երկրորդը՝ զենքը: Ուստի ես շատ եմ ցանկանում, որ այս երկու կետերը հաստատվեն ԵՄ ղեկավարների կողմից: Եվ այդ դեպքում մեր հանդիպումն (Բրյուսելում-խմբ.) անխուսափելի է»,- ասել է Զելենսկին Կիևում Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։