Ադրբեջանի արտգործնախարարը վաղը կայցելի Վրաստան
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հաղորդվում է, որ հունիսի 27-ին կայանալիք պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումները Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլու հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ արտգործնախարարների հանդիպմանը կքննարկվեն երկկողմ համագործակցության օրակարգում ընդգրկված կարևոր, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր։