Ես կարծում եմ՝ կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ բժշկական կրթություն չունենալով
Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին։
«Դուք հիմա լուրջ կարդո՞ւմ եք թղթից։ Նա նման բա՞ն է հայտարարել։ Ո՞ր թվականին է դա տեղի ունեցել։ Ինչպե՞ս է կոչվում այդ մարդը։ Ցանկանում եմ վերադարձնել այն թեզը, որը մտածվել էր այն կողմից. գուցե խոսքը մի ինչ-որ քարտուղարուհու մասին է։
Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ բժշկական կրթություն չունենալով։ Հնարավորություն չունեմ ինչ-որ հմտություններ կիրառել այս ոլորտում։ Բայց այլ կերպ սրան վերաբերվել անհնար է»,- արձագանքել է Զախարովան՝ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։