Գուրգեն Արսենյանի երեկվա հայտարարությունն անբարո է
Գուրգեն Արսենյանի երեկվա հայտարարությունը՝ «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների», անբարո է, հատկապես բլոկադայի, քաղցի ու զրկանքների մեջ գտնվող հազարավոր մարդկանց, երեխաների ու ծերերի համար։
Թողնենք մի կողմ քաղաքական նպատակները։ Լսում են չէ՞ մարդիկ էդ տեքստը, որն է նպատակը, այս նեղ պահին, մարդկանց հուսալքության հասցնելը։
Իշխանության ներկայացուցիչ, հարուստ անհոգ և անմարդկային։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից