Այսօրվա հայ հասարակությունը բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի», իսկ նրան կառավարում են թրքամետերը․ Սենոր Հասրաթյան

Այսօրվա հայ հասարակությունը՝ (գիտակցաբար, թե անգիտակցաբար) բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի», իսկ նրան դե ֆակտո կառավարում են թրքամետերը: Երեկ, լավրովյան դաժան «պարզաբանումներից» հետո, ինչպեսև սպասելի էր, «արևմտամետերը» սկսեցին քլնգել «ռուսամետերին», իսկ «ռուսամետերը»՝ «արևմտամետերին…» Այդ ինքնասպան փոխհրաձգության ժխորում լսելի չէր միայն ինքնաբավ և արժանապատիվ ՀԱՅԻ ձայնը, որովհետև այդպիսիները քիչ են… Հակառակ դեպքում մենք ոչ միայն բաժանված չէինք լինի «ռուսամետերի» և «արևմտամետերի», այլև, մեկ վարկյան անգամ, չէինք հանդուրժի թրքամետերին…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից