Սերժ Սարգսյանը բանախոսությամբ հանդես կգա

Սիրելի՛ ընկերներ, երկուշաբթի` փետրվարի 6-ին, ժամը 18:00-ին «Քաղաքացիական կրթության դպրոցի» շրջանակներում բանախոսությամբ է հանդես գալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է Նարեկ Սամսոնյանը։

Բանախոսության թեման է «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008-2018 թվականներին»: Բանախոսությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվում նաև թեմայով հետաքրքրված փորձագետներին, որոնք հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող են կապվել ինձ հետ:

Նախագահի մասնակցությամբ բանախոսությունը ԶԼՄ-ների համար չէ, չի լուսաբանվելու և անցկացվելու է “off the record” ձևաչափով:

Տեղերը խիստ սահմանափակ են: Հայտերն ընդունվելու են մինչև վաղը ժամը 21:00-ն: