Վահան Նարիբեկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից․ այդ պաշտոնին Ալեն Սիմոնյանը նշանակել է իր օգնականին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ նրան կփոխարինի Դավիթ Առաքելյանը։

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից։

Վահան Նարիբեկյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։

Մեկ այլ կարգադրությամբ՝ Դավիթ Առաքելյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում։