Ադրբեջանը զբաղված է ՌԴ-ում Հայաստանին արևմտամետ ներկայացնելով, իսկ Արևմուտքում՝ ռուսամետ (տեսանյութ)

https://youtube.com/live/idpQJZW-I1c

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը  քաղաքական վերլուծաբան, «Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն է: 

Արամ Սաֆարյանը, մասնավորաբար, անդրադարձավ օրերս մոսկովյան «Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտ»-ի կողմից հրապարակված հետազոտության արդյունքներին, որով ներկայացվում է  ՌԴ-ի ու հարևան երկրների միջև առկա բարեկամության  վարկանիշը:  Ըստ այդ ուսումնասիրության, Հայաստանը Ռուսաստանի հետ բարեկամ երկրների ցանկում  հետընթաց է գրանցել։ Բայց դրանով հանդերձ, դեռ մնում է պատվավոր հնգյակում։

Արամ Սաֆարյանը կոչ արեց  հայ քաղաքագետներին, հատկապես, ՊՆ-ի ու ԱԳՆ-ի հետ աշխատող վերլուծաբաններին, ծանոթանալ այդ ուսումնասիրությանը և հասկանալ, թե ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը ՌԴ բարեկամների շարքում հետնահանջ ապրեց ու հայտնվեց 5-րդ տեղում։ Ու նաև հասկանալ՝ ի՞նչ է տալիս մեզ ՌԴ հետ հարաբերությունների սառեցումը, ի՞նչ կարող են տալ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները։ «Մենք պե՞տք է կարողանանք երկրների հետ աշխատել այնպես, որ մի երկրի հետ ընկերություն անելիս, մյուսից քացի չստանանք»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։