Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոսեպ Բորելը և 14 եվրահանձնակատարները Կիևում են

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը և 14 կարևոր եվրոպական հանձնակատարներ հինգշաբթի օրը ժամանել են Կիև՝ փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի կառավարության հետ համատեղ հանդիպման համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ժամանել ենք Կիև՝ բոլոր ուկրաինացիներին ԵՄ աջակցության ամենաուժեղ ազդանշանը հաղորդելու համար», – գրել է Բորելը Twitter-ում՝ հստակեցնելով, որ ԵՄ օգնությունը Կիևին հակամարտության սկզբից ի վեր կազմում է 50 միլիարդ եվրո։

Զուգահեռաբար Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիև է մեկնել Եվրահանձնաժողովի կոլեգիան՝ ֆոն դեր Լայենի, Բորելիև և 14 առանցքային եվրահանձնակատարները։

«Եվրահանձնաժողովի և Ուկրաինայի կառավարության միջև հանդիպումը հնարավորություն կտա կարծիքներ փոխանակել ԵՄ-ի և Ուկրաինայի համագործակցության շատ հարցերի շուրջ և քննարկել երկրի առաջիկա վերականգնումը, ինչպես նաև նրա եվրոպական ուղին», – հայտնել Է մամուլի ծառայությունը:

Փետրվարի 3-ին Կիևում տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը՝ քննարկելու ԵՄ-ին այդ երկրի անդամակցության նախապատրաստական աշխատանքները։