Իսրայելի դեսպանը՝ Երուսաղեմում հայերի վրա հարձակումների վերաբերյալ
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը:
«Այս դժբախտ իրադարձություններն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հավատարիմ է բոլոր կրոնների պաշտամունքի ազատությանը»,- գրել է դեսպանը։
We are deeply concerned by recent acts of violence and vandalism targeting Christian religious institutions in #Jerusalem including #Armenian Patriarchate and the Armenian residents of the Old City.
— Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) January 30, 2023